Սպորտի և առողջության օր

Share

Սպորտի և առողջության օրը Ճապոնիայի ազգային տոներից մեկն է: 2000 թվականից որոշվել է տոնը նշել հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը: Որպես 1964 թվականին կայացած Օլիմպիական խաղերի փայլուն ձեռքբերումներն ու հուզմունքը հիշատակ, «Օրը, երբ մարդիկ ծանոթանում են սպորտին եւ ձեռք բերում առողջ մտք եւ մարմին» ընդունվեց ազգային տոն: «Ծանոթանալ սպորտին» նշանակում է ոչ թե դիտել, լսել կամ կարդալ սպորտի մասին, այլ սպորտով զբաղվել: «Առողջ մտքի եւ մարմնի զարգացման» նպատակ հետապնդելով մարմինը շարժել: Որոշ սպորտային հաստատություններում այս օրվա համար նախատեսված են զեղչեր եւ անվճար օգտագործման քարտեր եւ տարբեր սպորտային միջոցառումներ են իրականացնում բազմաթիվ վայրերում: Մոտորային սպորտաձևի ամենահայտնի Ճապոնիայի Գրան Պրի Ֆորմուլա 1-ը հաճախ է իրականացվում այդ ժամանակահատվածում: Շիմանե նահանգի Իձումո քաղաքում անցկացվում է երեք խոշոր համալսարանների Էկիդեն սպորտային մրցարշավը, որն իրենից ներկայացնում է մայրուղու վրա վազքի սպորտային մրցակցություն:
Խմբագրող՝ Հ. Մուրադյան