Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիա

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիա

Share

Կումամոտո, Ճապոնիա Հուլիսի 14-15-ը Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի համաժողովի (#CoP17) ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը և Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը մասնակցել են Կումամոտոյում կայացած Բնապահպանական գլոբալ գագաթնաժողովին: Գագաթնաժողովի բացմանը տեսաուղերձով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը` ներկայացնելով Երևանում նախատեսվող ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահության առաջնահերթությունները,  կարևորելով համաժողովի ներառական բնույթը, մասնավոր հատվածի, ֆինանսական կառույցների, գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ակտիվ ներգրավվածությունը։

Դեսպան Մարգարյանը մասնակցել է միջոցառման տեղական և քաղաքային իշխանությունների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ելույթ ունեցել եզրափակիչ նստաշրջանում՝ ներկայացնելով COP 17-ի նախապատրաստական աշխատանքները, առաջին գլոբալ վերանայման նշանակությունը և համաժողովի ներառական օրակարգը։

Միջոցառման օրերին Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարի՝ Գլոբալ բնապահպանական հարցերով տեղակալ Կենտարո Դոյի, Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրեն Գրեթել Ագիլարի, Կումամոտոյի նահանգապետ Տակաշի Կիմուրայի հետ, ինչպես նաև զրույցներ, քննարկումներ անցկացրել գագաթնաժողովին ներկա մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Երևանում կայանալիք COP 17 համաժողովի շրջանակում հնարավոր համագործակցության և մի շարք ոլորտների շահառուների ներգրավվածության վերաբերյալ։

նյութը վերցված է Embassy of Armenia to Japan ・駐日アルメニア共和国大使館