2015 թվականի Արենի գինու փառատոն

2015 թվականի Արենի գինու փառատոն

Share

Արդեն ավանդական դարձած, բայց ամեն տարի նորովի ներկայացող Գինու փառատոնը կրկին մեկնարկեց Արենի համայնքում՝ ուրախացնելով գինու սիրահարներին: Գինու փառատոնն արդեն հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Փառատոնը, որին մասնակցում են և տնական, և գործարանային գինի արտադրողները, անց է կացվում արդեն 11 տարի, որից 7 տարին՝ պետական աջակցությամբ:

Areni
Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` փառատոնն արդեն կայացել է ու տարեցտարի զարգանում է, նույնիսկ, կարելի է ասել, որ տարածաշրջանում ամենահայտնի ու կարևոր միջոցառումն է դարձել ու ակնհայտորեն մասնակիցներն են ավելի շատացել. «Փառատոնը շատ լավ հնարավորություն է և Արենիի, և շրջակա համայնքների համար`իրենց արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու առումով: Մեր նպատակն էր փառատոնին միջազգային նշանակություն տալը և մենք հաջողությամբ գնում ենք այդ ճանապարհով»,-ասաց նա:

Areni Wine Festival 2015 3
Արենի համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանն էլ նշեց, որ առաջին անգամ Գինու փառատոնն Արենի համայնքում անցկացվել է 2004 թ-ին. «Այս տարվա փառատոնը մեր համայնքում 11-րդն է, իսկ «Արենի փառատոն» հիմնադրամի շրջանակում` 7-րդը: Գինու փառատոնը  ճանաչողական բնույթ ունի և տարիների ընթացքում ավելի է զարգանում, ավելանում են նաև արտերկրից հյուրերը»,- ասաց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ մարդկանց բազմությունը վկայում է փառատոնի կայացած լինելու մասին:
Փառատոնի շրջանակում Արենիում անցկացվեցին ավանդական խաղեր, տեղի ունեցավ համերգ` երգիչ-երգչուհիների, տեղի պարային համույթների մասնակցությամբ, իսկ վերջում ընտրվեցին լավագույն գինի արտադրողները:

նյութը վերցված է՝ http://nyut.am/?p=86506&l=am