Տոկիո
հունիսի 26
Դեսպան Մոնիկա Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի Ազգային Դիետի Ներկայացուցիչների պալատի անդամ (իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) Կացույուկի Վատանաբերի հետ, ով կուսակցության կողմից պատվիրակվել է խթանելու Ճապոնիայի և Հայաստանի միջև խորհրդարական կապերի ակտիվացումը։
Կողմերն անդրադարձել են հայ-ճապոնական օրակարգն ընդգրկող մի շարք հարցերի, այդ թվում՝ առաջիկա համատեղ նախաձեռնություններին, ծրագրերին և խորհրդարանական դիվանագիտության առաջմղման հնարավորություններին։
նյութը վերցված է Embassy of Armenia to Japan ・駐日アルメニア共和国大使館