19 հայկական գինեգործական ընկերություն միասնական տաղավարով մասնակցելու է FoodexJapan ցուցահանդեսին

19 հայկական գինեգործական ընկերություն միասնական տաղավարով մասնակցելու է FoodexJapan ցուցահանդեսին

Share

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 19 հայկական գինեգործական ընկերություն միասնական տաղավարով մասնակցելու է FoodexJapan ցուցահանդեսին՝ Ասիայի ամենախոշոր սննդի և խմիչքների բիզնես հարթակին։

Ճապոնիայում գինու շուկան վերջին 10 տարում աճել է շուրջ 110%,

Վերջին 40 տարում սպառումը վեց անգամ ավելացել է։

Foodex Japan-ը միավորում է շուրջ 3000 ընկերություն, 80+ երկիր, 85 000 այցելու, և նախատեսում է մոտ 1400 B2B հանդիպում 4 օրում։

Մարտի 10-13

Hall: FOODEX WINE

Booth: S3-I08

նյութը վերցված է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն