Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին:
Կայսր Նարուհիտոն շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում։
Դեսպան Սիմոնյանը Ճապոնիայի կայսրին է փոխանցել ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։
Կայսերական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ճապոնիայի՝ Երեխաներին առնչվող քաղաքականության, նվազող ծնելիության միջոցառումների, երիտասարդների կարողությունների զարգացման և գենդերային հավասարության հարցերով պետնախարար Միհարա Ջունկոն, ում հետ դեսպանն ունեցել է կարճ առանձնազրույց։
նյութը վերցված է www.mfa.am/hy/