Ճապոնական օրիգամի 1000 կռունկները հույս ու սեր կտան Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին

Ճապոնական օրիգամի 1000 կռունկները հույս ու սեր կտան Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին

Share

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հունիսի 12-ին կայացավ Լույսի կռունկներ ծրագրի շրջանակներում 1000 կռունկների նվիրատվության արարողությունը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց,  որ օրիգամի տեսակի թղթից պատրաստված կռունկները Ճապոնիայում իրենց մեջ երջանկության խորհուրդ են կրում:

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, կարևորելով նախաձեռնությունը, նշեց, որ այն հուսադրում և նորից ուշադրության կենտրոնում է պահում մեր երեխաներին:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն էլ, ներկայացնելով ճապոնական օրիգամի կռունկների լեգենդը, նշեց, որ այն նվիրված է Հերոսիմայի և Նագասակիի աղետից հետո լեյկեմիայով հիվանդացած երեխաներին: «Աղետից հետո երեխաներից մեկը որոշել է, որ կռունկներ պետք է պատրաստի և ուղարկի տարբեր վայրեր, իսկ հազարերորդ կռունկն ուղարկելուց հետո պետք է առողջանա»,-պատմեց նա:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Սադակոն հավատում էր ճապոնական լեգենդին, ըստ որի` եթե թղթից հազար կռունկ ծալես, ապա երազանքդ կիրականանա: Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության ժամանակ  (1945) Սադակոն ընդամենը 2 տարեկան էր: Ռմբակոծության հետեւանքներն ի հայտ եկան 10 տարի անց, երբ 12-ամյա Սադակոն լեյկեմիայով հիվանդացավ: Նա հիվանդանոցում սկսեց կռունկներ պատրաստել ձեռքի տակ եղած բոլոր թղթերից, նույնիսկ դեղերի տուփերից ու դեղատոմսերից` երազելով առողջանալո մասին, բայց 644-րդ կռունկը պատրաստելուց հետո մահացավ: Ընկերներն ավարտեցին աղջկա սկսածը` կռունկների թիվը հասցնելով 1000-ի, եւ Սադակոյին հուղարկավորեցին այդ կռունկների հետ:

նյութը վերցված է՝ https://urlzs.com/FjFFY